‘Վրաստանում բնակչության վստահության տեսակետից եկեղեցին, բանակը և ոստիկանությունը մրցակցությունից դուրս են’

778

Սոցիալական ինստիտուտների նկատմամբ վստահության վարկանիշային աղյուսակում Վրաստանում առաջնությունը պահպանում է ուղղափառ եկեղեցին: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ եկեղեցուն վստահում է հարցվածների 95 %-ը: Հաջորդը բանակն է՝ 91 %, ապա՝ ոստիկանությունը՝ 89 %:

Սոցիալական մյուս ինստիտուտների նկատմամբ վստահության վարկանիշային  աղյուսակի պատկերն այսպիսին է. վրացական ԶԼՄ-ներ՝ 84 %, խորհրդարան՝ 82 %, կառավարություն՝  81%, դատախազություն՝ 75 %, կրթական համակարգ՝ 63 %, դատարան՝ 62 %, ազգային բանկ՝ 54%,  օմբուդսմեն՝ 49 %, քաղաքական կուսակցություններ՝ 43 %, ԿԸՀ՝ 42 %, տեղական իշխանություններ՝ 42 %, նախագահի աշխատակազմ՝ 39 %:

Հարցվածների մեծամասնությունը համաձայն չէ, որ Վրաստանի նախագահն ընտրվի  խորհրդարանի կողմից:

IRI-ի պատվերով սոցիոլոգիական հարցումը Վրաստանում անցկացվել է 2013 թ. փետրվարի 18-27-ը: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1 500 մարդ: Այն ֆինասավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշարը մեկնարկեց. Արոնյան – Կառլսեն՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Դիտորդի նամակի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ’