‘Վրաստանում դժգոհ են գաղտնալսման օրենքներից’

896

«Դա քե՛զ է վերաբերում. մեզ նորից գաղտնալսում են», — այսպիսի կարգախոսով են Վրաստանում քաղաքացիական ակտիվիստները պայքարում այն օրենքների դեմ, որոնք թույլ են տալիս իրավապահ մարմիններին  հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները:

Օրինագծերի փաթեթը, որն օրերս, երկար բանավեճերից հետո, ընդունվեց խորհրդարանում, մի քայլ ետ է քաղաքացիների չվերահսկվող գաղտնալսման դեմ պայքարում, կարծում են ակցիայի մասնակիցները, որոնք մտադիր են դիմել սահմանադրական դատարան:

Անօրինական գաղտնալսումները նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանն ուղղված հիմնական մեղադրանքներից էին 2012 թ. իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի կողմից: Մինչդեռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով՝ իշխանությունները պատրաստ չեն հրաժարվել դրանցից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ագուերոն ԱՊԼ-ի պատմության ամենավտանգավոր հարձակվողն է ‘
Հաջորդ հոդվածը‘Գ. Ծառուկյանը հանդիպել է համաժողովրդական շարժման գրասենյակների ԲՀԿ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)’