‘Վրաստանում ընտրությունն ավարտվեց. ընդդիմությունն ահազանգում է ոստկանության միջամտության մասին ‘

706

Վրաստանի ընդդիմադիր՝ «Բիձինա Իվանիշվիլի-վրացական երազ» նախընտրական դաշինքը քվեարկության ավարտից առաջ հայտարարել է, թե իբր ոստիկանութնան եւ հատուկ նշանակության ջոկատները մտել են Թբիլիսիի եւ Սամեգրելոյի մի շարք ընտրատղամասեր:

«Մեր ունեցած տեղեկություններով, Մեգրելիայի բոլոր ընտրատեղամասերում մոբիլիզացվել են հատուկջոկատայինները: Նրանք մտել են նաեւ Թբիլիսիի Գլդանի շրջանի մի շարք տեղամասեր», — հայտարարել է ընդդիմադիր դաշինքի մամուլի խոսնակը՝ չմանրամասնելով կատարվածի պատճառները:

Վրաստանի ՆԳՆ-ը դեռեւս հայտարարության վբերաբերյալ պարզաբանում չի տվել:

Նշենք, որ 20:00-ին Վրաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Տեղական դիտորդական առաքելությունները ընտրությունների ավարտին հայտարարել են, թե ընտրախախտումների 330 դեպք են արձանագրել: Դրանց հիմնական մասը վերաբերում է քվեաթերթիկների անհամապատասխանությանը տեղամասում ընտրողների թվին, տեղամասերում արգելված քարոզչությանը եւ այլն

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ուենցող ընտրությունների արդյունքում խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնականով: ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցված ընտրողների թիվը 3 միլիոն 613 հազար 851 է:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Եվ դու՛, Գագո». Սերժ Սարգսյանը հարկաբյուջետային քաղաքականության շուրջ խորհրդակցություն է հրավիրել ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. «Սաֆարովի գործը» սպառնում է տարածաշրջանի երերուն խաղաղությանը ‘