‘Վրաստանում Իոսիֆ Ստալինի տուն-թանգարանի վրա հարևան շենքի տանիքն է ընկել’

781

Վրաստանի Գորի քաղաքում Իոսիֆ Ստալինի տուն-թանգարանի նմուշներից մեկը հանդիսացող գնացքի վագոնի վրա հինգհարկանի շենքի տանիք է փլուզվել: Միջադեպի ժամանակ տուն-թանգարանում և հենց վագոնում, որը ԽՍՀՄ առաջնորդի անձնական փոխադրամիջոցն է եղել, զբոսաշրջիկներ են եղել: Բարեբախտաբար՝  միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, գրում է Georgia Online կայքը:

Շենքի տանիքը պոկվել է փոթորիկի պատճառով: Լրատվամիջոցի տվյալներով՝ ուժգին քամու պատճառով Գորիում ևս մի քանի տների տանիքներ են պոկվել, ինչի հետևանքով կան տուժածներ:

Տներից մեկի տանիքը փլուզվել է մեքենայի վրա, որի վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վրաստանի սևծովյան ափին մոլեգնող փոթորիկը խորտակել է մերձակայքում գտնվող տները: Աղետի պատճառով շուրջ 100 հազար մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանոմ մի շարք փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ազատ բանակի հրամանատարի հանդեպ մահափորձ է կատարվել’