‘Վրաստանում կալանավորների հարազատները փորձել են բանտ ներխուժել ‘

615

Վրացական Քսանի գյուղում տեղակայված թիվ 15 գաղութի կալանավորների հարազատները երկուշաբթի գիշերը փորձել են ներխուժել բանտի տարածք: Իրավապահ մարմիններին հաջողվել է կանգնեցնել նրանց, սակայն միջադեպի հետևանքով տուժել է մի բանտապահ, որը շտապ հոսպիտալացվել է, հայտնում է Грузия-Online-ը:

Օրեր առաջ այս հաստատության մի քանի բանտարկյալներ կարել են իրենց բերանները՝ որպես բանտի ղեկավարության գործողությունների դեմ բողոքի նշան: 

Իրադրությունը սրվել է այն ժամանակ, երբ կալանավորներին սպառնացել են հաշվեհարդարով և խոստացել ոստիկանության հատուկ ջոկատայիններ մտցնել բանտի տարածք, գրում է  «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով իրավապաշտպան Դմիտրի Լորդկիպանիձեի խոսքերին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրում’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Սիրիայի զինված ընդդիմությանն աջակցողները խախտում են միջազգային իրավունքը ‘