‘Վրաստանում կհայտարարվի հերթական համաներումը’

1019

Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ Վրաստանում սպասվում է երկրի նախագահի կողմից կալանավորների հերթական համաներումը: Այդ կապակցությամբ այսօր տեղի կունենա ներման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի նախագահ Ելենա Թևդորաձեն տեղեկացրել է, որ իրենց հանձնաժողովը քննելու է 1,5 հազար կալանավորների գործեր:

Վերջին մեկ տարվա ընթացքում լայնածավալ համաներումների արդյունքում Վրաստանի կալանավայրերում բանտարկյալների թիվը 27 հազարից կրճատվել է մինչև 10 հազար, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը չի կարողացել զսպել արցունքները’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի տվյալներով ՝ սիրիացի փախստական- երեխաների թիվը մեկ միլիոն է’