‘
Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է թմրամիջոցների օգտագործման համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը պարզեցնող օրինագիծ մշակել, հայտնում է Georgia Online-ը:
Փաստաթղթի հաստատման դեպքում քրեական պատասխանատվությունից կազատվեն այն անձինք, որոնք, առանց բժշկի նշանակման, թմրամիջոցներ են օտագործում կամ ձեռք բերում և փոքր չափաբաժնով պահում դրանք: Պատիժ չեն կրի նաև թմրանյութերից կախվածություն ունեցող այն մարդիկ, որոնք չեն ցանկանում բժիշկների օգնությանը դիմել:
Օրինագիծը մշակել է վրացական խորհրդարանի պատգամավոր Կոբա Դավիթաշվիլին, որը ներկայացնում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» խորհրդարանական մեծամասնությունը:
‘