‘Վրաստանում համաներում է նախապատրաստվում. Ազատության մեջ կարող են հայտնվել շուրջ 700 դատապարտյալներ’

643

Վրաստանի նախագահին կից համաներման հանձնաժողովն առաջարկել է ազատ արձակել ավելի քան 700 դատապարտյալի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է հանձնաժողովի նախագահ Ելենա Տևդորաձեն:

Վերջինիս չի նշել համաներման ներկայացվածների թիվը` ասելով, որ դա երկրի ղեկավարի լիազորությունն է: Տևդորաձեն նաև նշել է, որ հանձնաժողովն առաջարկել է համաներել միայն այն բանտարկյալներին, որոնք վտանգ չեն ներկայացնում հասարակության համար, այսինքն՝ սպանություններ չեն գործել, չեն զբաղվել թմրանյութերի վաճառքով, բռնաբարությամբ, մարդավաճառությամբ, հայտնում է Trend գործակալությունը:

Լուսանկարում՝ Ելենա Տևդորաձեն

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում արշավ է սկսել Սյուզան Ռայսին պետքարտուղարի պաշտոնին նշանակելու դեմ’
Հաջորդ հոդվածը‘Քուվեյթի Էմիրը կայցելի Հայաստան’