‘Վրաստանում հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը’

72

Վրացական «Geocell» և «Magti» բջջային օպերատորները հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը: Այդ մասին, ըստ Georgia-Online-ի, այսօր հայտարարել է «Վրաստանի միջազգային թափանցիկություն» ՀԿ-ի ավագ փաստաբան Էկա Բոկուչավան: Նա հայտարարել է, որ «Geocell»-ի ղեկավար Պասի Կոիստինեան հայտնել է, որ սմարթֆոններից օգտվող «Geocell-ի» 21 000 բաժանորդների հեռախոսները գաղտնալսվում են:

«Արդեն երեք ամիս է մենք աշխատում ենք գաղտնալսումների մասին օրինագծի վրա, որը կներկայացվի խորհրդարան: Օրենքի ընդունումից հետո կորոշվի գաղտնալսման կարգը: Հավանաբար օրինագծի քննարկումը կլինի մյուս տարի: Մենք պահանջում ենք, որ, ներքին գործերի նախարարաությունում գտնվող գաղտնալսումներ իրականացնող սարքը փոխանցվի բջջային օպերատորներին: ՆԳՆ-ն իրականացնում է նոր սերնդի բջջայինների գաղնալսում, որոշում է բաժանորդների գտնվելու վայրը: Հավանաբար դժվար կլինի հետ վարժվել այդ արատավոր պրակտիկայից, քանի որ այն որոշ առումով կդժվարացնի գործերի բացահայտումը, սակայն անհրաժեշտ է, որ գաղտնալսումները արգելվեն»,-հայտարարել է «Վրաստանի միջազգային թափանցիկություն» ՀԿ-ի փաստաբանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ — տեղ մերկասառույց է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’