‘Վրաստանում հատուկ գործողության ժամանակ մահացած ահաբեկիչը Ախմեդ Չաթաեւն է’

2950

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի ղեկավար Նինո Գիորգոբիանին տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ սպանված ենթադրյալ ահաբեկիչներից մեկը Ախմեդ Չատաևն է:

«Ցանկանում եմ այս փուլում առկա տեղեկատվությունը տրամադրել: Ամերիկացի գործընկերների օգնությամբ իրականացված հետաքննչական գործողությունների և փորձագիտության արդյունքում պարզվել է, որ ոչնչացվածներից մեկն Ախմեդ Չատաևն է»,- հայտարարել է Նինո Գիորգոբիանին:

2015 թվականից ԱՄՆ-ն Չատաևին ներառել  է միջազգային ահաբեկիչների ցանկում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վարժեցնելու համար: Չատաևը ղեկավարել է նաև ԻՊ ջոկատներից մեկը՝ «Յարմուկի բատալիոն»-ը, որտեղ հիմնականում հյուսիսկովկասցիներ են՝ մեծ մասամբ չեչեններ, կան նաև դաղստանցիներ և վրաստանցիներ՝ հիմնականում Պանկիսի կիրճից:

Չաթաեւը կասկածվում է 2016-ին Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ:

Նախորդ հոդվածը‘Հայտնի դարձան Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլի բոլոր խմբերը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի նպատակը Մունդիալ-2018-ում չեմպիոնի տիտղոսը պաշտպանելն է’