‘Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է վրաց ԱԳ նախարարին ‘

692

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ: Ինչպես հայտնում է apsny.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում:

Դեսպան Մանուկյանը նախարարին է հանձնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձը եւ նրա անունից Փանջիկիձեին հրավիրել է այցելել Երեւան:

Կողմերը նաեւ քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործկցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է երկու երկրների միջեւ բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունների խորացման կարեւորությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» խիստ միջոցներ է ձեռնարկել Մոուրինյոյի կոշտ հայտարարություններից հետո’
Հաջորդ հոդվածը‘Սիցիլիայի նոր նահանգապետը կպայքարի մաֆիայի դեմ եւ հանուն սեռական ազատության ‘