‘Վրաստանում ՀՀ դեսպանությունը լռում է’

1470

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 19-ին` երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:

Դեպքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կապնվեցինք Վրաստանում Հայաստանի դեսպանության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ ոչինչ չեն կարող ասել: Այն հարցին, թե արդո՞ք կարող ենք խոսել լիազորված պաշտոնյայի հետ՝ մեզ մերժեցին՝ առանց հայտնելու պատճառները: Փորձեցինք ճշտել նաեւ, թե հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, կարողանան մեզ որեւէ տեղեկատվություն տալ` մեզ կրկին մերժեցին:

Նախորդ հոդվածը‘Սև ծովի և Կասպից ծովի համագործակցության և գործընկերության միջազգային հիմնադրամը ԿԽՄԿ-ին ուղերձ է հղել ադրբեջանցի դիվերսանտների վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում պաշտոնանկ են արվել 7 նախարարներ’