‘Վրաստանում ՀՀ դեսպանությունը ծեծկռտուքի առիթով հայտագիր է ներկայացրել Թբիլիսիին’

692

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտագիր (նոտա) է ներկայացրել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը` Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին ասված է ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած պարզաբանման մեջ, տեղեկացնում է ՍիվիլՆեթը:

«Հայտագրում հույս է հայտնվում, որ կիրականացվի անաչառ հետաքննություն, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն` հետագայում նման դեպքերի բացառման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանում:

Վրացական լրատվամիջոցները հուլիսի 22-ին գրել էին, թե Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայաստանը բողոքի նոտա է հղել Վրաստանին:

 

Նախորդ հոդվածը‘Կադիրովն արևելյան Ուկրաինայի «ղեկավարությանն» է փոխանցում 7,5 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Հիրոսիման ռմբակոծած Enola Gay-ի անձնակազմի վերջին անդամը’