‘Վրաստանում միակ ռուսալեզու հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը ‘

702

Վրաստանի միակ ռուսալեզու «ՊԻԿ» (առաջին կովկասյան լրատվական) հեռուստաընկերությունը շաբաթ դադարեցրել է հեռարձակումը, հայտնում է РИА-Новости-ն:

«ՊԻԿ»-ի արբանյակային հեռարձակումը նույնպես դադարեցված է: Ռուսաստանի իշխանությունների քննադատությամբ աչքի ընկնող հեռուստաընկերության հեռարձակման դադրեցման պատճառը հեռուստաալիքի ներսում եւ դրա շուրջ ստեղծված բարդ վիճակն էր: «ՊԻԿ»-ի ղեկավարությունը կասեցրել է ընկերության եւ Հանրային հեռարձակող ընկերության միջեւ պայմանագիրը:

Ըստ աղբյուրի, հեռուստաընկերության շուրջ անորոշ վիճակը կապված է Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո իշխանության փոխանցման հետ:  Գործող կառավարությունը զիջում է իր լիազորությունները, իսկ նոր կառավարությունը դեռ հաստատված չէ: Վերջին շաբաթների ընթացքում անընդհատ տեղեկություններ էին տարածվում հեռուստաընկերության աշխատակիցների կրճատումների եւ ֆինանսավորման բացակայության պատճառով դրա փակման հավանականության մասին: Ըդ որում, ինչպես հին, այնպես էլ նոր կառավարության ներկայացուցիչները պնդում էին, թե Վրաստանին պետք է ռուսալեզու հեռուստատեսություն:

 

 

Նախորդ հոդվածը‘Հոնգկոնգի ոստիկանությունը մաքսանենգ փղոսկրի ռեկորդային քանակություն է առգրավել ‘
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’