‘Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է’

1145

Վրաստանի ընդդիմությունը անհամաձայնություն է հայտնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նոյեմբերի 28-ին նշանակելու՝ ԿԸՀ-ի  որոշմանը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի զինակիցների կարծիքով՝ քվեարկության համար ընտրելով աշխատանքային օր՝ չորեքշաբթի՝ իշխանությունները փորձում են նվազեցնել էմիգրանտ-վրացիների մասնակցությունը, որոնք առաջին փուլում քվեարկել են ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին:

ԿԸՀ մամլո քարտուղարի հաղորդման համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 10.00-ին մասնակցությունը ընտրություններին կազմել է 7,26 %: Առաջին փուլում այդ ժամին քվեարկել էր ընտրողների 6,14 %-ը, իսկ 2013 թ. քվեարկության առաջին երկու ժամերին ընտրողների ակտիվությունը կազմել է 6,8%-ը:

Վրաստանի քաղաքացիներն այսօր ընտրությունների երկրորդ փուլում ուղիղ քվեարկությամբ վերջին անգամ  նախագահ կընտրեն՝ վեց տարի ժամկետով: Այդուհետ պետության ղեկավարը կնշանակվի 300 պատվիրակների կողմից:

Երկրորդ փուլ են անցել անկախ թեկնածու Սաlոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն՝ «Ուժը Միասնությունն է» ընդդիմադիր դաշինքից, որի կազմում է նաև նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. Գլխավոր դատախազ’
Հաջորդ հոդվածը‘Calciomercato. Իսկոն մտադիր է հեռանալ «Ռեալ»-ից’