‘Վրաստանում նախարարների աշխատավարձերը կնվազեն 12 %-ով’

715

Վրաստանի կառավարության անդամների աշխատավարձերը կկրճատվեն 12 %-ով: Վարչապետ Բիձինա Իբվանիշվիլիի որոշմամբ՝ նախարարների աշխատավարձերի համար բյուջեից ավելի քիչ միջոցներ կհատկացվեն, քան նախորդ տարիներին, և այդ տեղեկատվությունը միանգամայն թափանցիկ կլինի հանրության համար: Կառավարությունը նաև հրաժարվում է նախորդ իշխանության այն պրակտիկայից, երբ նախարարներն ամեն ամիս կամ նույնիսկ ամիսը մի քանի անգամ իրենք իրենց պարգևավճար էին դուրս գրում: Այսուհետև վրաց նախարարները կստանան ամսական 6 300 լարի (1 դոլարը 1,66 լարի է), իսկ պարգևավճարը կլինի տարեկան մեկ անգամ, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանն արգելել է գործավարության մեջ ռուսաց լեզվի կիրառումը’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիա». Բեյրութը ապօրինաբար չի ընդունում մեր ինքնաթիռը ‘