‘Վրաստանում շարունակվում են նախկին պաշտոնյաների աղմկալի ձերբակալությունները’

682

Վրաստանում ձերբակալվել և երկամսյա  նախնական կալանքի է ենթարկվել ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շոթա Խիզանիշվիլին, որը մեղադրվում է նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների  հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսումներ իրակնացնելու մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Հոկտեմբերի 7-15-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում մեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնք բոլորը նախկին կառավարության կազմում ուժային կառույցների բարձրաստիճան  պաշտոնյաներ են եղել (այդ թվում՝ նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայան, Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեն և այլք):

Հատկանշական է, որ Վրաստանի նախկին բարձրաստիճան գործիչների ձերբակալությունները տեղի են ունենում երկրում կառավարող ուժի փոփոխության համատեքստում: Ըստ վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի՝ նոր իշխանությունը երկրում նման կերպ վերականգնում է արդարությունը և պատժում բոլոր չարաշահողներին, իսկ նախագահ Սաակաշվիլիի թևը, որն այժմ խորհրդարանական ընդդիմություն է, համոզված է, որ Իվանիշվիլիի կողմնակիցները փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին: 

Նախորդ հոդվածը‘Հարություն Մեսրոբյան. Ցանկացած քաղաքական ուժ աշխատում է այնպես անել, որ իր գինը բարձրանա ‘
Հաջորդ հոդվածը‘Մի քանի տասնյակ շվեդ կատուների թռիչքն օդապարիկով ցնցել է Youtube-ի օգտատերերին (տեսնայութ)’