‘Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ‘

637

Այսօրվանից Վրաստանում ժամանակավորապես ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը: Մասնավորապես, մինչև լիարժեք վավերացումը ուժի մեջ է մտնում փաստաթղթի մոտ 80%-ը, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը (DCFTA):

DCFTA-ի նախատեսում է, որ վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները և արդյունաբերական արտադրանքը ԵՄ շուկա արտահանելիս կազատվեն մաքսատուրքերից։ Սակայն որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կգործեն։ Օրինակ, սահմանափակում կգործի սխտորի արտահանման համար և եթե այդ գյուղմթերքի արտահանումը տարեկան գերազանցի 220 տ., ապա մաքսատուրք այնուամենայնիվ կգանձվի:

Վրաստանի հետ ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 27-ին: Որպեսզի այն ամբողջովի ուժի մեջ մտնի անհրաժեշտ է, որ համաձայնագիրը վավաերացնեն Եվրախորհրդարանը և ԵՄ բոլոր 28 ադնամ պետությունների խորհրդարանները:

Նախորդ հոդվածը‘Փրկարարները Աժդահակից իջեցրել են մոլորվածներին’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի նախագահ. Ռուսաստանը պատերազմում է Եվրոպայի դեմ ‘