‘
2018 թվականից պետական միասնական քննություններին կամընտրական առարկաները դիմորդներն այլևս չեն կարողանա հանձնել ռուսերենով, դրանք կանցկացվեն վրացերենով, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»-ն։
Ըստ փոփոխությունների՝ բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր հիմնական կրթությունը ստացել են ինքնահռչակ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: այս տարածքների բնակիչները կկարողանան մաթեմատիկայի, պատմության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության ընդունելության քննությունները հանձնել ռուսերենով:
Փոփոխությունները չեն վերաբերում ընդհանուր ունակությունների քննությանը, որը կանցկացվի վրացերենով, հայերենով, ադրբեջաներենով, աբխազերենով, օսերենով եւ ռուսերենով։
‘