‘
Վրաստանի իշխանությունները արգելք են դրել պետական ծառայողների համար նախատեսված սև գույնի ավտոմեքենաների գործածության վրա: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է կառավարության կայքում:
Փետրվարին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բոլոր պետծառայողներին կոչ էր արել վերջ դնել «սև ջիպերի դարաշրջանին, քանի որ դա բոլորին նյարդայնացնում է»: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է աստիճանաբար անցնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի:
«Դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք որոշակի տիպի խորհրդանշաններից, որոնք ասոցացվում են նախորդ իշխանությունների ժամանակների շքեղության և արտոնությունների հետ»,- լրագրողներին հայտարարել է Վրաստանի հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘