‘Վրաստանում ռուսաստանամետ ՀԿ-ները հակաՆԱՏՕ-ական ակցիա են նախապատրաստում’

755

«Ո՛չ ՆԱՏՕ-ին»՝ սեպտեմբերի 3-ին այսպիսի խորագրով ակցիա կանցկացվի Վրաստանի վեց քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում: Այդ մասին հայտարարել է  հասարակական կազմակերպությունների «Եվրասիական ընտրություն-Վրաստան»  դաշինքի առաջնորդ Արչիլ Չկոիձեն: Ըստ նրա՝ հականատօ-ական ակցիան հարմարցված է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, որը կկայանա եկող ամիս Ուելսում:

Չկոիձեի կարծիքով՝ 2008 թ, հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն՝ Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու օգտին քվեարկել է մասնակիցների 77 %-ը, անօրինական են: «Նոր հանրաքվեի շրջանակներում կարող է հարց բարձրացվել՝ ո՞ւմ է պաշտպանում Վրաստանը՝ Արևմուտքին և Եվրամիությա՞նը, թե՞ Ռուսաստանին ու Եվրասիական տնտեսական միությանը… Թեպետ ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում Վրաստանին  ոչ ոք էլ չի սպասում»,- նշել է Չկոիձեն: Փոխանցում է Грузия-Online-ն:

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը, Տուրչինովն ու Ավակովը լքել են «Բատկիվշչինան»’
Հաջորդ հոդվածը‘Կամբոջան մեծացնում է առնետի մսի արտահանումը’