‘
Օգոստոսի 28-ին, ժամը 10.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ինֆորմացիոն կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ի սահմաններում Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե «Հոնդա» մակնիշի 31 OV 114 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել սյանը: Վթարիի հետեւանքով տուժել են 1953 թ. ծնված Վազգեն եւ 1957 թ. ծնված Վահագն Մուշեղյանները:
Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատում են բավարար:
‘