Մի խումբ մարդիկ, այդ թվում՝ Ուկրաինայում գտնվող ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Լորդկիպանիձեն, ծրագրում են Վրաստանում կազմակերպել «եվրամայդանի» նման մի բան, եթե Եվրամիությունը այս տարեվերջին երկրին միության անդամի թեկնածուի կարգավիճակ չհատկացնի։
Այդ մասին հաղորդել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
«Հետաքննության արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ մարդկանց որոշակի մի խումբ, որը գործում է Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս, այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ծրագրում է Վրաստանում ապակայունացնող և քաղաքացիական անկարգություններ հրահրել, ինչի վերջնական նպատակը բռնի ճանապարհով իշխանություններին տապալելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անկարգությունների համար ժամանակը պատահական չի ընտրվել․ հոկտեմբերին նախատեսվում է Եվրահանձնաժողովի միջանկյալ եզրակացության հրապարակումը Վրաստանին ԵՄ անդամի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, իսկ դեկտեմբերին Եվրամիությունը պետք է հրապարակի վերջնական որոշումը։
Փոխանցում է tass.ru-ն։