Վրաստան․ ՊՆ-ն կգաղտնազերծի փաստաթղթերը պետության հաշվին Սաակաշվիլիի թռիչքների մասին

120

Վրաստանի պաշտպանության նախարարությունը կհանի գաղտնիության կնիքը այն փաստաթղթերից, որոնցում տվյալներ կան պետության հաշվին հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թռիչքների մասին։

Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիմել էր դատախազություն՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ հետաքննություն սկսել՝ մասնավոր արտասահմանյան ուղեւորությունների համար բյուջետային միջոցների հնարավոր վատնման հարցով։

«Հանրային մեծ հետաքրքրության և ԶԼՄ-ներում տարածված լուրերի կապակցությամբ Վրաստանի ՊՆ-ն սկսել է գաղտնազերծել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օդանավով ուղևորություններին վերաբերող փաստաթղթերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, դրանցից մի քանիսը գաղտնազերծվել են դեռ 2012 թ․, երբ իշխանության էր եկել «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ըստ այդ փաստաթղթերի՝ ռազմական գերատեսչության կողմից թռիչքների համար ծախսվել է 14 մլն լարի (ընթացիկ փոխարժեքով՝ մոտավորապես 5,3 մլն դոլար) բյուջետային գումար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու
Հաջորդ հոդվածըԲոյան Կրկիչը պաշտոն է ստացել «Բարսելոնայում»