Վրաստան․ Քարոզարշավի ընթացքում դանակահարել են ընդդիմության երկու ներկայացուցիչների

124

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական հանդիպումների ժամանակ Դմանիսի շրջանի Գենտիադի գյուղում դանակի հարվածներ է հասցրել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության երկու կողմնակիցների։

Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Մ․Դ․-ն սեպտեմբերի 21-ին նախընտրական հանդիպման ընթացքում խոսքակռվի ու ծեծկռտուքի մեջ է մտել « Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների հետ և դանակով հարվածել  նրանցից երկուսի դեմքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ ծեծկռտուքում տուժել են նաև այլ մարդիկ։ Հարձակվողը ձերբակալվել է։

Վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը պնդում է, որ հարձակվողը Դմանիսի շրջանում իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության՝ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուի որդին՝ Միխայիլ Դաութաշվիլին է, նրան սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽաբարովսկի մարզում Ан-26-ն անհետացել է ռադարներից
Հաջորդ հոդվածը«Մութ ու ցուրտ» հաղթանակից մինչև «գունագեղ» պարտություն․ ՉԻ