‘
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հունիսի 17-ին` ժամը 05.08-ին, տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն` են հյուսիսային լայնության` 41.280 և արևելյան երկայնության` 45.700: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի արևելյան շրջանում` 2-3 բալ ուժգնությամբ:
‘