‘
Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին առանձնազրույցից հետո հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
Սարգսյան կհանդիպի նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հունիսի 19-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հնամագործակցության հարցեր: Հավելենք, որ ի տարբերություն վրացական կողմի, հայկական կողմը նախատեսվող այցելության մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել:
‘