‘
Վրացական Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահարի հետևանքով ավելի քան տասը մարդ է տուժել: Էլեկտրաէներգիայի անսպասելի անջատման պատճառով վթարվել է ճոպանուղին: Մի քանի նստարան, որոնց վրա եղել են զբոսաշրջիկներ, ներքև են սահել՝ ճոպանուղու ստորին կայարան, և բախվել իրար: Դեպքի վայրում աշխատել են փրկարարների և բժիշկների խմբեր:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են Գուդաուրի բնակավայր, նրանցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են Թբիլիսի:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել վթարի առնչությամբ:
‘