‘Վրացական հատուկ նշանակության ծառայության վեց աշխատակիցների մեղադրանք է ներկայացվել ծառայակիցներին խոշտանգելու համար’

604

Փետրվարի 8-ին Վրաստանում ձերբակալվել են սպեցնազի վեց աշխատակիցների, որոնք մեղադրվում են իրենց գործընկերներին խոշտանգումների ենթարկելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՆԳՆ մամլո քարտուղար Նինո Գիորգոբիանիին: Վերջինիս խոսքերով՝ 2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այն ժամանակվա ՆԳՆ նախարար Բաչո Ախալայան աշխատանքից ազատել էր ընդդիմությանը համակրող յոթ աշխատակցի, ապա պահանջել  նրանց համար «բարձր որակավորման զորավարժություններ» կազմակերպել: Այդ «զորավարժությունների» ժամանակ գործընկերները մերկացրել էին աշխատանքից ազատվածներին և ստիպել էին վազել ու իրար հետ «առանց կանոնների մարտի» բռնվել: Բացի այդ՝ նրանք սկսել էին կրակել վազողների ոտքերի տակ ու հարվածներ տեղալ: Մեկ ամիս խոշտանգումներից հետո նրանց բաց էին թողել: Գիորգոբիանիի խոսքերով՝ բոլոր յոթն էլ ծանր վնասվածքներ էին ստացել, սակայն նրանց բուժօգնություն չէր ցուցաբերվել:

Տուժածների ցուցմունքների հիման վրա քրեական գործ է հարուցվել, և ձերբակալվել են նրանց յոթ ծառայակիցները, այդ թվում՝ Վրաստանի ՆԳՆ հատուկ գործողությունների կենտրոնի պետ, փոխգնդապետ Մամուկա Աբաշիձեն: Վերջինս ժխտում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ տուժածները ուսումնառության հատուկ դասընթաց են անցել, «որի ընթացքում հատուկ հմտություններ են մշակվում», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մենք փորձում ենք լուծել նաեւ այլ, գուցե առավել կարեւոր խնդիրներ’
Հաջորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Սեւան-Հրազդան կասկադի վերականգնման համար’