«Վրացիներիս համար Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է»

598

1991 թվականի հուլիսի 27-ին Թբիլիսիում ստորագրվում է հայ-վրացական «միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին» պայմանագիրը, որն անկախության ձգտող Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրն է: Պայմանագիրը ստորագրել են պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան:

Ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված պաշտոնական ճաշից հետո, հրաժեշտի ընթացքում, Վրաստանի նախագահը հայտարարել է. «Մեզ` վրացիներիս համար, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է» (մեջբերումը` «Ազգ», 31.07.1991):

1993 թվականին Վրաստանում Գամսախուրդիա-Շևարդնաձե առճակատման և ներքաղաքական լարված իրավիճակի պայմաններում նախագահ Շևարդնաձեն դիմում է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` խնդրելով Վրաստանի ներքին կայունությունը վերականգնելու և «այլ երկրների զինված խմբավորումների դեմ» պայքարելու համար խաղաղարար զորք ուղարկել Վրաստան:

Տեր-Պետրոսյանը, կայունության շուտափույթ վերականգնում մաղթելով Վրաստանին, վերջինիս ներքին գործերին չխառնվելու և երկու ժողովուրդների հարաբերությունները չխաթարելու հիմնավորմամբ մերժում է զորախումբ ուղարկելու խնդրանքը:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածըԱնահիտ Օհանյան. Տեր-Պետրոսյանի համար իշխանությունը պատասխանատվություն էր, ոչ թե արդարացումների անվերջ շղթա
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Ոչ թե «տարակուսելի», այլ` խայտառակ