‘Վրացի մրցավարները ցմահ որակազրկվել են’

1015

Այն մրցավարները, որոնք մեղադրվում էին հանդիպումների մասին տեղեկություններ վաճառելով, ցմահ որակազրկված են: Այս որոշումն է ընդունել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն: Նշենք նաև, որ  նախօրեին Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել էր 8 մրցավարների ձերբակալության մասին, այդ թվում՝  ՖԻՖԱ-ի մրցավարի:

Այս գործով կատարված հետաքննությունը հաստատել է, որ մրցավարները փող են վերցրել տեղեկացնելու համար, թե քանի դեղին ու կարմիր քարտ են մտադիր ցույց տալ այս կամ այն հանդիպման ժամանակ: Այս տեղեկության դիմաց նրանք ստացել են 2,5-5 հազար դոլար:

Հաղորդվում է նաև, որ, եթե մեղադրվող մրցավարներից որևէ մեկը կարողանա ապացուցել իր անմեղությունը, հնարավորություն կունենա դիմելու ֆեդերացա՝ վերականգնվելու խնդրանքով:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. ԱԺ հանձնաժողովը մերժեց Կոնգրեսի նախագիծը քաղաքական նկատառումներով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ Շանթ Հարությունյանի պաշտպան. Ս. Սարգսյանը խախտել է անմեղության կանխավարկածը’