‘
Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող «Վրացական երազանք» դաշինքի պատգամավոր Պաատա Բարաթաշվիլին առաջարել է ապրիլի 9-ը հայտարարել որպես Վրաստանի պետականության վերականգնման օր: Ըստ «Georgia Online»-ի, այժմ ապրիլի 9-ը Վրաստանում նշվում է, որպես Ազգային միասնության, քաղաքացիական համերաշխության եւ 1989-ին այդ օրը Թբիլիսիում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր: Այդ օրը խորհրդային զինված ուժերի ստորաբաժանումները ցրեցին ազգայն շարժման խաղաղ հանրահավաքը արցունքաբեր գազի եւ ծանր տեխնիկայի միջոցով:
Արդյունքում՝ 21 մարդ զոհվեց հրմշտոցի մեջ, շուրջ 4 հազարը վիրավորվեցին:
‘