‘Վ.Բոստանջյան. ԱՄՆ դեսպանը արտահաստիքային փաստաբան է աշխատում կառավարության համար’

734

«Խոշոր երկրի դեսպանը իր հիմնական գործը թողած արտահաստիքային փաստաբան է աշխատում մեր կառավարության համար»,- անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների մասին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Ըստ աղբյուրի, Բոստանջյանը չի կասկածում, որ դեսպանը շատ մաքուր սրտով է խոսում այդ մասին. «Նա ասում է, որ չնայած իրենց երկրում այդպիսի բան չկա, բայց արի ու տես, որ դա լավ բան է»:

Պարոն Բոստանջյանի գնահատմամբ՝ այս օրենքով ավելի խզվեց կապը հասարակության և իշխանության միջև: «Հիմա սարսափելի փոքր թվով մարդիկ ուզում են հասարակության լավը, իսկ հասարակությունը չի հասկանում դա»:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է աշխարհահռչակ կիթառահար Պակո դե Լուսիան’
Հաջորդ հոդվածը‘Յուրաքանչյուր ուկրաինացու՝ ՌԴ անձնագիր. Նոր օրինագիծ Ռուսաստանի խորհրդարանում’