‘Վ. Գասպարյան. ՀՀ ոստիկանությունը ձերբակալությունից 2 ժամ առաջ իմացել է, թե որտեղ է Պերմյակովը ‘

1369

Հունվարի 12-ին հայ ոստիկանները Վալերի Պերմյակովբի ձերբակալությունից երկու ժամ առաջ տեղեկություն են ունեցել նրա գտնվելու վայրի մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Մեր խնդիրն է եղել ստեղծել մի իրավիճակ, որ հանցագործը չհեռանա այդ տարածքից և զգուշանա նոր հանցագործություն իրականացնելուց: Մենք որոշակի կանխատեսումներ ունեինք հնարավոր տարբերակների մասին, թե ուր կարող էր նա գնալ: Ձերբակալումից 2 ժամ առաջ մենք տեղեկատվություն ստացանք Պերմյակովի վերաբերյալ, և 35 հոգանոց խումբ մեկնեց այնտեղ` ստուգելու տարածքը և զգուշացնելու սահմանապահներին»,- ասել է նա։

Գասպարյանն ասել է նաեւ, որ իր համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին: «Մնացածն իմ տիրույթում չէ»,- նշել է նա: 

Նախորդ հոդվածը‘Պրոֆեսոր Դալլաքյան. Սերյոժա Ավետիսյանի վիճակը վիրահատությունից հետո չի վատացել Panorama.am’
Հաջորդ հոդվածը‘Femen-ը «էկզեկուցիա» է կազմակերպել Փարիզում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ’