‘
Հայ ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը Facebook-ի իր էջում գրում է.
«ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի «Սերժի հասցեին բան ասողների՝ ականջները շան թուլի պես կտրելու» հրապարակային հայտարարությունը արտառոց էր պետական պաշտոնյայի, այն էլ՝ իրավապահի համար: Այս հայտարարություն անողը վախկոտ, խղճուկ մի «սերժանտ է», որը իր վարժեցրած շներին է հրահանգել անել այն, ինչ ինքնուրույն չէր համարձակվի՝ ձեռք բարձրացնել Ղարաբաղյան պատերազմի հերոսների վրա:
Լ. Երանոսյանի ՝ օրենքից դուրս կեցվածքը չարժանացավ ՀՀ իշխանության, իրավապահ մարմինների համարժեք պատասխանի, ինչը վկայում է, որ հենց Սերժ Սարգսյանի ուղիղ հրահանգով են կազմակերպվում բռնություններ ոչ միայն վախեցած այս ոստիկանի, այլև իր հանցագործ շրջապատի այլ անդամների կողմից»:
‘