‘
— Հռոմի Պապը հրավեր էր ստացել այցելել Հայաստան՝ ապրիլի 24-ին կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելու համար: Ինչպես երեւում է, նա չի ընդունել հրավերը, և իրավիճակը շտկելու համար Սերժ Սարգսյանն է ուղևորվել Վատիկան՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին;
— Վատիկանի կողմից Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունեցել դեռևս 2001թ.: Ապրիլի 12-ին տեղի ունեցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկնել է Հովհաննես Պողոս Երկրորդի՝ 2001թ. արտասանած խոսքերը Ցեղասպանության վերաբերյալ;
— Չնայած այցի պաշտոնական բնույթին՝ բացի արարողակարգային, ոտքի վրա կարճատև զրույցից, Ս. Սարգսյանի և Հռոմի պապի միջև պաշտոնական (այդ թվում՝ պատվիրակությունների մասնակցությամբ) հանդիպում տեղի չի ունեցել;
— Վատիկանի և Իտալիայի հոգևոր և բարձրագույն քաղաքական ղեկավարությունը նաև անտեսել է Սուրբ աթոռում ՀՀ դեսպան՝ Ս. Սարգսյանի փեսայի պաշտոնական ընթրիքի հրավերը;
— Իտալիայի հանրապետության ղեկավարությունը նույնպես մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելելու Հայաստան, և վերջինս ստիպված ինքն է այցելում Իտալիա: Հարկ է նշել, որ Իտալիան խորհրդարանական հանրապետություն է, հետևաբար՝ գործադիր իշխանությունը ամբողջապես պատկանում է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին;
— Սերժ Սարգսյանը նորանոր ստանդարտներ է սահմանում միջազգային պրակտիկայում, երբ համաձայնում է իրականացնել պաշտոնական այց այն պայմաններում, երբ Իտալիայի իշխանության առաջին դեմքը նրան չի ընդունում:
— Ամենաբարձր պաշտոնյան, ում հետ հանդիպում է Ս. Սարգսյանը՝ Իտալիայի ներկայացուցչական մարմնի (խորհրդարանի) կողմից ընտրվող նախագահն է:
‘