‘Վ.Պուտինի այցի դեմ երթից բերման է ենթարկվել շուրջ 30 քաղաքացի’

1012

Այս պահին Վ.Պուտինի այցի դեմ երթի մասնակիցները փորձում են բարձրանալ Նալբանդյան փողոցով:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ երթը Հավաքների ազատության մասին օրենքի ընդհանուր դրույթների խախտումով է տեղի ունենում և հորդորել է դադարեցնել այն։

Ոստիակնները երկու կողմից շրջափակել են բողոքի ցույցի մասնակիցներին և չեն թույլատրում շարունակել երթը:

Տարբեր գնաhատականներով ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել մոտ 30 քաղաքացիներ, այդ թվում նաև իրավապաշտպաններ և լրագրողներ:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ «Սերժիկ դավաճան», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով և «Stop Russia» պաստառներով: Ակցիայի մասնակիցներին թվով մի քանի անգամ գերազանցում են ոստիկանության աշխատակիցները, ի դեպ նաև քաղաքացիական հագուստով:

Ցուցարարները նամակ են հանձնեցին Կառավարությանը և այժմ շարժվում են դեպի Ազգային Ժողով: 

Բերման ենթարկվածներից Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում տեղադրել է այս նկարը և գրել է. «Կենտրոնի մենթովկում ենք, մոտ 20 հոգի»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ-2013» մրցույթում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյանը ոստիկանությունից. Հաղթելո՛ւ ենք ‘