Տաթեւ Զորյան. Հավատում եմ, որ ողջամտության ճրագը մի օր անշեջ հուր է դառնալու

752

Տաթեւ Զորյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«Բարձր արժեքներն ու գաղափարները ցանկացած հասարակության մեջ դժվարությամբ են սաղմեր գցում և ծիլեր տալիս։ Երբեմն ազգերից հարյուրամյակներ են պահանջվում քաղաքակրթական կայունության հասնելու և կարմիր գծեր սահմանելու համար։

Բարեբախտ են այն հասարակությունները, որոնք օժտված են իրական արժեքները ճիշտ ժամանակին գնահատելու և դրանց կողքով փակ աչքերով ու ականջներով չանցնելու անգին գիտելիքով։

Ես հավատում եմ, որ Ձեր շնորհիվ մեզանում բռնկված ողջամտության ճրագը մի օր անշեջ հուր է դառնալու և լուսավորելու է հայ ազգի հավաքական ճանապարհը։

Շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը, սիրելի ՆԱԽԱԳԱՀ։

Առողջ եղեք…»։

Նախորդ հոդվածըԱռնոլդ Հակոբյան. Հետո պարզվեց՝ նա իրավացի էր
Հաջորդ հոդվածըԱրի Անդրանիկյան. Հարկավոր է սպասել սերունդների սթափ գնահատականին