‘
«ՏաԹևեր» ճոպանուղին այսօրվանից մինչև 2013 թվականի մարտի 1-ը կաշխատի ձմեռային ռեժիմով:
Նշված ժամանակահատվածում, ինչպես տեղեկացնում է ճոպանուղու ղեկավարությունը, «ՏաԹևեր»-ը կաշխատի շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոնական օրերին:
«Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար», — վստահեցրել է ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
‘