‘Տաթև — Աղվանի — Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում’

1197

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է:  

Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: 

Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ճանապարհը քարաբեկորներից մաքրելու ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘Նոր վարկեր. Հիմա էլ՝ Չինաստանից’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի ռեստորաններից մեկում հրաձգության արդյունքում կա երկու զոհ’