‘
«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որը վերնագրել է «Տականքության ժանրից…»: Նա պատմում է, որ իր դպրոցի սաներին անհեթեթ պատճառաբանությամբ չեն թույլատրել մասնակցել Երևանի տոնի կապակցությամբ անցկացվող շախմատի մրցաշարին: Ըստ տնօրենի՝ պատճառը այն է, որ դպրոցը ՀՀԿ-ի համար ձայներ չի մուրում: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
Ասում ես՝ չգրես՝ չի լինում, չասես՝ չի լինում. ախր ոնց չասես, երբ զգում ես, որ դիմացինդ ստոր է , տականք կամ նսեմ արարած:
Այսօր, ժամը 17-00 -ին, Երևանի տոնի կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել էր շախմատի մրցաշար, որին մասնակցեցին տարբեր դպրոցների սաներ: «Նարվա» շախմատի դպրոցը նույնպես ներկայացել էր, որպեսզի մասնակցեր այդ առաջնությանը:
Արդյունքում՝ պարզվեց, որ մենք չենք կարող մասնակցել այդ մրցաշարին: Կազմակերպիչները չգրանցեցին մեր աշակերտներին. պարզաբանման մեջ նշեցին հետևյալը. ցուցակագրումը արվել է դեռևս 1 ամիս առաջ:
Հետաքրքրվեցինք այլ դպրոցի աշակերտների ծնողներից , և պարզվեց, որ նրանք ընդամենը րոպեներ առաջ են գրանցվել մրցաշարին:
Այստեղից՝ մի հետևություն. կամ մենք ՀՀԿ-ի համար ձայն չենք մուրում, դրա համար են մեզ հետ այսպես վարվում, կամ համապատասխան «զնաչոկը» չենք կրում մեզ վրա, կամ էլ ոմանց նկարները փակցված չեն մեր դպրոցում:
Հ.Գ. Միևնույն է, դրանով դուք ավելի ու ավելի եք փոքրանում, դառնում ստոր ու տականք արարածներ… հարցը երեխաներին է վերաբերում, և ես պահանջում եմ հստակ պարզաբանում համապատասխան մարմիններից, թե ինչու «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցը չմասնակցեց առաջնությանը:
Իսկ միգուցե արդեն դողում եք «ՆԱՐՎԱ» անունը լսելուն պես…
‘