‘ Տայսոնի գոլը համարել են դարի գոլ’

694

Նորվեգական «Ռուսենբորգ» թիմի կիսապաշտպան Բորժեկ Դոչկալը խոստովանել է, որ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում ուկրաինական «Մետալիստի» հետ խաղի ժամանակ մրցակցի բրազիլացի խաղացող Տայսոնի խփած գնդակը երբեւիցե իր տեսած ամենագեղեցիկ գոլն է:

Խարկովում կայացած այդ հանդիպումն ավարտվեց «Մետալիստի» հաղթանակով՝ 3:1: Հանդիպման հաշիվը ֆանտաստիկ հարվածով 4-րդ րոպեին բացել է Տայսոնը:

«Անկեղծ ասած, անմիջականորեն ես դեռ նման գեղեցիկ գոլի ականատես չէի եղել: Դա իրապես տարվա, ինչու չէ՝ դարի գոլն է: Դա արտակարգ էր»:

Ընդ որում, արդեն շատերն են նշել, որ Տայսոնի գոլը չափազանց հիշեցնում է հոլանդացի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենի հռչակավոր գոլը, որը նա խփեց 1988թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում՝ ԽՍՀՄ-ի դարպասապահ Ռինատ Դասաեւի պաշտպանած դարպասը:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց Գլխավոր դատախազության շենքի առջև (ֆոտոշարք և տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Սերժ Սարգսյանը փորձում է հետ պահել հնարավոր նախընտրական և հետընտրական ակտիվությունից ‘