‘
Ժամկետային զինծառայողների՝ տանից առնվազն 150կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը հանվում է:
Կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է երկու նոր օրենքների նախագիծ, այն է` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:
Նախարարը նշել է, որ այս նախագծերով մի քանի հարց է լուծվում: մասնավորապես, ըստ նրա, դա իրավական կարգավորումների անհրաժեշտուիթյունն է, որի մեջ մտնում են հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը:
«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով: Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասել է Սարգսյանը:
‘