‘Տանիքից ընկած երեխան հիվանդանոցում մահացել է’

810

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այսօր՝ օգոստոսի 2-ի առավոտյան, ժամը 8:30-ին մահացել է 10-ամյա երեխան, ով երեկ ընկել էր տանիքից: Այդ մասին News.am-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Բժիշկներին երեկ հաջողվել էր վերականգնել սրտի կանգով իրենց մոտ տեղափոխված 10-ամյա Նորայր Ջուլհակյանի սրտի աշխատանքը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Կայքի տեղեկություններով՝ 10-ամյա երեխան, Երեւանի Խորենացի փողոցում հարսանիքի ժամանակ ցանկացել էր նայել խողովակի միջով և անզգուշաբար ցած ընկել տանիքից: Դեպքի վայր ժամանած «շտապօգնության» բրիգադն արձանագրել էր, որ երեխայի սիրտն արդեն կանգ է առել:

Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի փոխտնօրեն  Լեւոն Գրիգորյանը երեկ հայտնել էր, որ վերակենդանացման բաժանմունքում իրենց հաջողվել է սրտի կանգը վերացնել և կանգնած սիրտը նորից աշխատացնել: «Ընդամենը մի վտանգ կա, որ երեխան մինչև հիվանդանոց գալը  նրա ուղեղը բավական երկար ժամանակ մնացել է առանց թթվածնի:

Դեպքի մասին լուրը ստացվել էր ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ միջադեպի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում քննություն է սկսվել:

Նախորդ հոդվածը‘Ինչքան հարկ է թաքցնում Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանը’
Հաջորդ հոդվածը‘ՍԹԱՐ-ը սնանկացման գործընթաց է սկսելու’