‘
Տաջիկստանի իշխանությունները հաստատել են իմամների մորուքների թույլատրելի երկարությունը, հաղորդում է տեղական kazislam.kz կայքը: Շրջանի ղեկավարի խոսքով՝ մորուքը չպետք է գերազանցի 3 սանտիմետրը, ինչը համապատասխանում է երկրի մշակույթին և ավանդույթներին:
Դրույթը, որի համաձայն՝ մորուքը չպետք է գերազանցի բռունցքի չափը, Տաջիկստանում ներդրվել է 2012 թ.:
Իսկ երկու տարի առաջ հանրապետությունում կամպանիա ծավալվեց չափազանց երկար մորուքների դեմ: Այդ ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալեցին և բռնի կերպով սափրեցին հազարավոր տղամարդկանց:
Փոխանցում է ria.ru-ն:
‘