‘Տաջիկստանի նախագահն իր որդուն նշանակել է երկրի գլխավոր մաքսավոր’

734

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր իր ավագ որդուն նշանակել է ազգային մաքսային ծառայության ղեկավար, հաղորդում է «ЦентрАзия»-ն: Նախկինում 25-ամյա Ռուստամ Էմոմալին զբաղեցնում էր մաքսային գերատեսչության փոխնախագահի պաշտոնը և ղեկավարում էր մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, իսկ մինչ այդ գլխավորել է փոքր և միջին բիզնեսի աջակցության պետական կոմիտեն:

Ընդհանուր առմամբ՝ Տաջիկստանի նախագահը ինը զավակ ունի: 2010 թ. նա իր դստերը՝ Օզոդա Ռահմոնովային նշանակեց փոխարտգործնախարար: Երկրի ղեկավարի մյուս դուստրը՝ Զարինա Ռահմոնովան , պետական հեռուստատեսության տնօրենն է: Նախագահի կրտսեր որդին՝ Սոմոն Էմոմալին, 2012 թ. Բուխարեստի միջազգային օլիմպիադայում ճանաչվել է տեղեկատվական տեխնոլոգիաների գծով  լավագույն նախագծի հեղինակը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘2013-ին ոչ պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են 0.5%. Պաշտոնական ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն դեմ է մենաշնորհներին. Ղարաբաղում’