Տաջիկստանում 7,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

539

Տաջիկաստանում, Չինաստանի սահմանի մոտ , տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, հաղորդել է չինական սեյսմոլոգիական կենտրոնը։

Ցնցումներն արձանագրվել են Պեկինի ժամանակով ժամը 8։37, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, ՉԺՀ Սինձյան-Ույգուրական ինքնավար շրջանի սահմանից 82 կմ հեռավորությամբ։

Չինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրաշարժը բավական ուժգին զգացվել է Սինձյանի որոշ բնակավայրերում։ Էպիկենտրոնից 300 կմ հեռավորությամբ տասը խոշոր և միջին մեծության քաղաքներ կան։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։

Ուզբեկստանի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնը հաղորդել է Տաջիկստանում 5,8 մագնիտուդ ուժգնության երեք երկրաշարժերի մասին։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԳութերիշ․ ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա վիրավորանք էր մեր հավաքական խղճին
Հաջորդ հոդվածըԲելգորոդի մարզում աղետի է ենթարկվել ՌԴ ՊՆ օդանավը