‘Տաջիկ ներգաղթյալները դեմ են արտահայտվել նոր հուշարձանի գաղափարին’

1301

Ռուսաստանում գործող «Տաջիկ աշխատանքային միգրանտներ»  շարժումը քննադատության է ենթարկել Մոսկվայում աղյուս շարող գաստերբայտերի հուշարձան դնելու գաղափարը: Նման հայտարարությամբ հանդես է եկել միավորման ղեկավար Կարոմատ Շարիպովը:

Հայտարարության մեջ ասվում է, որ աշխատանքային միգրանտներ են դարձել տարբեր մասնագիտության տեր մարդիկ՝ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ, երաժիշտներ, որոնք «ստիպված են եղել ձեռքները ավել կամ մուրճ վերցնել», որպեսզի ապահովեն իրենց ընտանիքներին: Նրանց հավերժացնել աղյուս շարողի կերպարով՝ կնշանակի «տաջիկ ազգի ստորացման ևս մի ակտ իրականացնել», համարում է Շարիպովը:

Տաջիկստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ, որպես աշխատանքային միգրանտներ՝ գտնվում են արտասահմանում, նրանց մեծ մասն աշխատում է Ռուսաստանում: Ամեն տարի հայրենիք փոխանցվող գումարի ծավալը հասնում է միլիարդավոր դոլարների, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քեմերոնը պատրաստ է հանդես գալ Բրիտանիայի ԵՄ անդամության դեմ’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում ձերբակալել են «Յանուկովիչի նստավայրի կտավների» վաճառականներին’