‘Տասը մարդ է զոհվել Անդրբայկալում ավտոբուսի վթարի արդյունքում’

2520

Առնվազն տասը մարդ է զոհվել Անդրբայկալի երկրամասում, երբ ավտոբուսը շրջվել է ջրափոսի մեջ: Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով՝ մի խումբ ուխտավորներ վերադառնալիս են եղել Ուրլուկ գյուղում սուրբ Վառլաամի մենաստանից:

Մարզային ԱԻՆ ծառայությունում հաղորդել են, որ վթարը տեղի է ունեցել Իրկուտսկ-Չիտա ավտոճանապարհի 702-րդ կիլոմետրի վրա: Ավտոբուսում եղել է 50 մարդ: Նրանցից առնվազն կեսը տարբեր վնասվածքներ են ստացել:

Վիրավորները տեղափոխվել են Պետրովսկ-Զաբայկալսկիի հիվանդանոց:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանցիներն իրենք են վառում իրենց ցանքատարածքները’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’