‘Տասը միլիոնանոց դոլար տեսե՞լ եք’

1542

Լոնդոնում աճուրդի է հանվել 1794 թ. արծաթե դոլար, որի աճուրդային գինը 10 միլիոն դոլարից ավելի է:

Էյմոն Քարտերի հավաքածուի Flowing Hair արծաթե դոլարի տրամագիծը 4 սմ է, և եթե այն հանձնվի որպես մետաղի ջարդոն, այսօրվա գներով կարելի է դրա համար վաստակել 12 դոլար: Մինչդեռ մասնավոր հավաքորդ Բրյուս Մորելանը 2013 թ. Flowing Hair-ի համար աճուրդում վճարել է 10 միլիոն դոլար: Գինը սահմանվել է, նախևառաջ, ոչ թե մետաղադրամի եզակի լինելու, այլ նրա պատմամշակութային արժեքի և պահպանվածության նկատառումով: Սակայն, հնարավոր է՝ գնորդների համար ամենակարևորն այն է, թե ում ձեռքերում է եղել մետաղադրամը:

Շատ փորձագետներ այն կարծիքի են, որ  Flowing Hair-ը առաջին հատված դոլարային մետաղադրամն է, իսկ դա նշանակում է, որ այն կարող է իր ձեռքը վերցրած լինել անձամբ նախագահ Ջորջ Վաշինգտոնը:

Հավաստի տվյալներով՝ 1974 թ. հոկտեմբերի 15-ին Ֆիլադելֆիայի դրամահատարանում հատվել է 1758 արծաթե դոլար, որոնցից մինչև մեր օրերն է հասել ընդամենը 130-ը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘ «Քահ-քահ ծիծաղող Քլինթոնը»՝ ի պատասխան «հաչացող Քլինթոնի» տեսահոլովակի’